Վարչապետը կտրուկ հրահանգ է տվել պաշտոնյաներին. Ինչ է կատարվել

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ակնհայտ զգացվում է, որ պատգամավորները, տարբեր այլ պաշտոնյաներ առավել պատրաստակամ են պատասխանել լրագրողների հարցերին․․․

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցը բավականին լուրջ քննարկման թեմա է եղել իշխանության մեջ,

եւ վարչապետը կտրուկ հրահանգ է իջեցրել՝ չխուսափել հարցերին պատասխանելուց, առավել եւս այն պարագայում,

երբ ուղղակի լրագրողը դիմում է ոչ թե հարցազրույցի, այլ որեւէ տեղեկություն ճշտելու նպատակով․․․

Վերջինիս պարագայում հրահանգված է պատասխանել արագ ու հստակ, եթե նույնիսկ հարցը հեռախոսով է հնչում․․․

Սա չճշտված տեղեկությունների քանակը նվազեցնելու նպատակ ունի, քանզի քիչ չեն դժգոհությունները, որ շատերն ուղղակի խուսափում են հարցերին պատասխանել․․․

Ի դեպ, այս առումով դեռեւս անելիք կա պետական կառույցների լրատվության բաժինների առումով, ինչի մասին, մեր աղբյուրի պնդմամբ, դարձյալ խոսվել է իշխանության ներսում․․․

Խոսքն այն մասին է, որ հաճախ որոշ լրատվականներ գրավոր հարցում են պահանջում նույնիսկ այն դեպքերում,

երբ ոչ թե ուսումնասիրության եւ մանրամասն պատասխանի կարիք ունեցող հարցի է վերաբերում,

այլ որեւէ տեղեկության ճշտման, որն ունի «այո» կամ «ոչ» պատասխան․․․

Բնականաբար, ցանկացած լրատվամիջոցի համար դժվար է 5 օր սպասելը տեղեկատվական հոսքերի առկա մրցակցության պայմաններում․․․