Երևանում, կինը 5-ամյա որդու աչքի առաջ սպանել է ամուսնու «սիրուհուն», հետո հրկիզել տունը

1in.am-ը գրում է․

Բնակարանից ելնող ծխի քուլաները հարևաններն էին նկատել: Երբ այրվող բնակարան էին մտել, կրակի բոցերի միջից տեսել էին տանտիրուհու անշարժ մարմինը, որ սևին էր տալիս ննջարանի հատակին…

Միայնակ ապրող Լյուդային այսպես՝ բոցերի մեջ հայտնաբերեցին տանջահար արված ու կիսաայրված: Տեղափոխեցին հիվանդանոց…

1 օր անց Լյուդան առանց գիտակցության գալու, առանց մի բառ ասելու՝ մահացավ…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հայտնի դարձավ, որ Լյուդան հրդեհի զոհ չէ, նրա նկատմամբ բռնություն էր գործադրվել, նրան տանջել էին, կատարվել էր… սպանություն…

Կասկածյալների թվում հայտնվեց նաև Լյուբա անունով մի կին: Դեպքից առաջ նա հետաքրքրվել էր Լյուդայի տան հասցեով, հեռախոսահամարով, զանգահարել էր նրան, հանդիպել էր..․

Իսկ դեպքից հետո Լյուբան հնգամյա որդու հետ անհետացել է։ Լյուբայի նկատմամբ հետախուզում հայտարարվեց: Տարիներ անցան և․․․

Զոհը՝ Լյուդան, ու հետախուզվողը՝ Լյուբան, պատահաբար էին ծանոթացել՝ հիվանդասենյակում…

Լյուդան երգչուհի էր, իրեն էքստրասենս էր համարում, ապրում էր միայնակ: Օրերից մի օր նա վրաերթի ենթարկվեց ու ոտքի կոտրվածք ստացավ: Պառկեց ստացիոնար բուժման…

Նույն հիվանդասենյակում կոտրված ոտքով մի կին էլ կար՝ Լյուբայի մայրն էր: Լյուդան ու Լյուբան հիվանդասենյակային մտերմություն հաստատեցին: Հիվանդասենյակը կարծես ընտանեկան ջերմությամբ լցվեց․․․

Այդպես՝ 3 ամիս անցավ: Հետո դուրս գրվեցին, յուրաքանչյուրը իր կյանքին վերադարձավ: Պիտի որ միմյանց մոռանային…

Լյուդայի ոտքը չէր ապաքինվում: Նա տանից համարյա դուրս չէր գալիս, տանը երկու ձեռնափայտով էր տեղաշարժվում՝ մեծ դժվարությամբ… Մենակ էր ապրում՝ ընտանիք, ամուսին, երեխա, սիրեկան չուներ…

Լյուբան, որ ամուսին ուներ, երեխա, ընտանեկան բազում հոգսեր, մոր հետ նույն հիվանդասենյակում պառկած Լյուդային կարող էր և բոլորովին մոռանալ…

Բայց Լյուբան հիվանդագին խանդոտ էր: Նա անընդհատ ստուգում էր ամուսնուն, հարցուփորձ էր անում երեխային՝ ո՞ւր է գնացել հայրիկի հետ, հայրիկը օտար մորաքույրի հետ չի՞ եղել, արդյոք…

Մի օր էլ երեխայի թոթովախոս պատմությունից Լյուբան եզրակացրեց, որ ամուսինը որդու հետ այցելել է Լյուդային ու կատարվեց ամենաանհավանականը…

Շարունակությունը՝ այստեղ