Ուշագրավ․ Գործի են անցնում. Վարչապետը որոշում է ստորագրել

Գործի են անցնում. Փաշինյանը որոշում է ստորագրել․․․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ քաղաքացիների կողմից հաճախ են դժգոհություններ եղել այն մասին,

որ կառավարությանը, մարզպետներին եւ այլ պաշտոնյաներին ուղղված գրությունները, դիմում-բողոքները հաճախ չեն հասնում հենց իրենց,

եւ ենթականերն էլ հաճախ չեն տեղեկացնում այդ մասին իրենց վերադասներին․․․

Այս խնդրի մասին հաճախ խոստովանել են հենց իրենք, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝

ասելով, որ պետք է մեխանիզմ լինի, որը կբացառի նման դեպքերը․․․

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ որոշում է ստորագրել,

որով ստեղծվելու է պետական կառավարման համակարգի մարմիններին և մարզպետարաններին ուղղվող դիմում-բողոքների ընթացակարգերին առնչվող խնդիրներն ուսումնասիրող

և բարեփոխումների առաջարկություններ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ․․․

Տեղեկացանք, որ կազմում ընդգրկված են լինելու այն աշխատակիցները,

որոնք պատասխանատու են քաղաքացիների հետ աշխատանքում․․․