ՔԻՉ ԱՌԱՋ. Շտшպ Lпւր Վшրդենիuից

ՔԻՉ ԱՌԱՋ. Հրատապ լուր Վարդենիսից

Օրեր առաջ Վարդենիս համայնքի մի խումբ բնակիչներ միջպետական ճանապարհ փակելով բողոքի ակցիա էին իրականացրել, մտահոգություն հայտնելով, որ Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։

Իրականում ի՞նչ կատարվում Վարդենիսում, ինչն է բնակիչներին ստիպել ճանապարհ փակել, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանից։

-Պարոն Խաչատրյան, համայնքապետարանի ու բնակիչների միջև կոմունիկացյան ի՞նչ մակարդակի վրա է այսօր։

-Ասեմ, որ համայնքապետարանը բնակիչների հետ ամենօրյա կապի մեջ է ու բնակիչների կողմից բարձրաձայնված յուրաքանչյուր խնիդր ուսումնասիրվում և տրվում է լուծում։

Ինչ վերաբերվում է անձնագրայինի վարչության փակման խնդրին, այդ հարցը բարձրաձայնել եմ կառավարության ներկայացուցիչների մոտ, սկսեվել է քննարկում որպեսզի գտնենք այնպիսի լուծում որը բավարարի առաջին հերթին վարդենիսցիներին։

Կրկնեմ նորից վարդենիսցու յուրաքանչյուր խնդիրը համայնքապետարանը համարում է իր սեփական խնդիրը։
Ուղղակի կան որոշ խմբեր որոնք տարածում են մտացածին ապատեղեկատվություն որով խաղում են բնակիչնեի էմոցիաների հետ։

-Այս պահին ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում, զայրութի ալիքը հանդարտվե՞լ է։

-Այո, այս պահին Վարդենիսում իրավիճակը շատ հանգիստ է, մարդիկ իրենց բնականոն կյանքով ապրում են, ոչ մի լարվածություն չկա: Ինչ վերաբերում է օրեր առաջ իրականացրած բողոքի ակցիային, ապա բնակիչների զայրութի պատճառը, նորից եմ կրկնում, այն էր, որ նախատեսվում է Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը տեղափոխել Վարդենիսից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաք։ Տարածքային ստորաբաժանումների օպտիմալացումը բարեփոխումների բնականոն հատվածն է։ Հաշվի են առնվում անձնագրային ստորաբաժանումների իրականացրած գործառույթները, նաև՝ բնակչության սպասարկման ծածկույթը: Այս առիթից օգտվելով որոշ մարդիկ տեղեկություններ էին տարածել, թե իբր հոսպիտալն ու տուն-ինտերնատն էլ են փակվում, ինչը ամբողջությամբ սուտ է: Նույն մարդիկ ինչո՞ւ չեն օրինակ ասում, որ Մարտունիի դատարանն էլ բերել Վարդենիս, թե ինչը ձեռք է տալիս դա են հրամցնում ժողովրդին:

-Պարոն Խաչատրյան, այսինքն լուրերն առ այն, որ Վարդենիսը պետական մակարդակով պատրաստում են դատարկել` չի՞ համապատասխանում իրականությանը, այդ դեպքում ինչո՞ւ էին բնակիչները դուրս եկել փողոց:

-Բացարձականապես, դա ակնհայտ սուտ, կեղծ լուրեր են, որոնք նպատակ ունեն մեր բնակիչների ավելորդ մտահոգությունը, զայրույթը առաջացնելուն: Ես Ձեզ ավելին ասեմ, Վարդենիսը ոչ միայն չի պատրաստվում դատարկվել, այլ այսօր Կառավարության մակարդակով ամեն բան արվում է Վարդենիսի զարգացմանը միտված: Միայն նախորդ տարի 4 միլիարդ 200 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, տաս հատ մենակ բազմաբնակարան շենքերի կտուրներ են վերանորոգվել Կառավարության եւ համայնքի համատեղ ջանքերով: 2024թվականին եւս ունենք լուրջ ծրագրերի իրականացում, մոտակա տարիներին էլ պետական միջոցներով կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, դիահերձարան, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։

Ոմանք հատուկ ինչ-ինչ նպատակներով խաղում են մարդկանց նյարդերի վրա: Ես ինքս երկու տարի է համայնքապետ եմ ու ինքս եմ տեսնում, թե ինչ ահռելի աշխատանք է իրականացվել ու իրականացվում Կառավարության կողմից Վարդենիսի զարգացմանը միտված: Մարզպետը ինքը շաբաթվա մեջ 2-3 օրը Վարդենիսում է, անձամբ է ծանոթանում ընթացիկ աշխատանքներին: Ու այսքանից հետո անտեղի մարդկանց նյարդերի վրա խաղաղալով ստեր տարածողներին ես անուն էլ չունեմ տալու: