Ուշագրավ․ ՌԴ դեսպանի անսպասելի պատասխանը Շարմազանովին. Ինչ է կատարվել

Ուշագրավ․ ՌԴ դեսպանի անսպասելի պատասխանը Շարմազանովին. Ինչ է կատարվել…

Lragir.am-ը գրում է․

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի ամիս շարունակ փորձում է Նիկոլ Փաշինյանից պատասխան ստանալ, թե ովքեր են քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալները․․․

Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել էր ամիսներ առաջ, եւ Շարմազանովը իր գրառումներում դիմում է նրան՝ անուններ հրապարակելու համար․․․

Լուրջ հարց է իհարկե, եւ Շարմազանովի մտահոգությունը տեղին է: Ընդ որում, պետք է նշել, որ նա միակն է, ով հետեւողական բարձրացնում է այդ հարցը․․․

Թե ինչ եւ ում նկատի ուներ Փաշինյանը, դա գիտե միայն ինքը, մյուս կողմից, գործակալը լայն հասկացություն է եւ կարող է լինել թե այսպես ասած «հաստիքային»,

թե ավելի լայն՝ ազդեցության գործակալի տեսքով: Ընդ որում, դեռ խնդիր է, թե որ տեսակն է ավելի վտանգավոր․․․

Այս առումով, Շարմազանովն իր հարցի լիուլի պատասխանը կարող է ստանալ, օրինակ, հետեւելով Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի գործունեությանն ու որոշ հանդիպումներին․․․

Կոպիրկինը, ի տարբերություն իր նախորդների, ազնվորեն հայտարարեց Հայաստանի հանդեպ փափուկ ուժի կիրառման մասին եւ սկսեց գործել բավական բաց ու թափանցիկ․․․

Շատերն իրավացիորեն ասում են, որ դեսպանը յուրատեսակ լյուստրացիա է անում, ընդ որում, շատերն էլ հեռուն գնալով, չեն բացառում, որ նա հենց լյուստրացիա է անում․․․

Դեսպանի այդ գործունեությունն անսպասելի էր, հաշվի առնելով իր նախորդների ոճը, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքականության բնույթը: Մյուս կողմից, ՌԴ դեսպաններին վտարելու բավական հարուստ փորձ կա հետխորհրդային տարածքում, եւ հնարավոր է դա էլ է ազդել գործունեության տեսակի ու բնույթի վրա․․․

Պետք է նկատի առնել մեկ շատ կարեւոր հանգամանք եւս՝ Մոսկվայում խիստ դժգոհ են մերձավոր արտասահմանում, եւ հատկապես Հայաստանում իրենց ագենտուրայի ու կրեատուրայի գործունեությունից, որը բերել է հակառակ էֆեկտի․․․

Կարելի է հիշել ռուսական կայսերականության գաղափարախոս Սերգեյ Կուրղինյանի ելույթը: Նա բորբոքված հարց էր տալիս, թե ինչու է Մոսկվան տեղերում ընտրում, կամ ինչու են Մոսկվայի հետ համաձայնվում աշխատել ստահակներն ու ալկաշները, անսկզբունք ու անողնաշար մարդիկ․․․

Նա այլ բնորոշումներ էլ է տվել, այդ հոլովակը կարելի է հանգիստ գտնել համացանցում։ Կուրղինյանի բարկությունը հասկանալի էր: Ռուսական կայսերականությունը ռոմանտիկ, նույնիսկ հուզիչ ինչ որ վեհություն է ենթադրում, բայց…

Վերադառնալով Շարմազանովին, կարելի է մի շարք հարցեր հուշել նրան, ինքնուրույն որոնելու եւ եզրակացություններ անելու համար, քանի որ երեւում է Նիկոլ Փաշինյանը չի պատասխանելու նրան․․․

Օրինակ, ինչպե՞ս որակել այն մարդկանց, ովքեր ժամանակին կողմ են քվեարկել գազային եւ դրան հետեւած այլ պայմանագրերին, որը քաղաքական իմաստով պայմանագիր էր Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու մասին․․․

Ինչպե՞ս որակել այն մարդկանց, ովքեր ուզում են Արցախը դարձնել ռուսական մանդատով գորշ տարածք: Ինչպես որակել այն մարդկանց՝ քաղաքական գործիչներին ու գեներալներին, ովքեր հայտարարել են, թե ապրիլյան պատերազմում կորցրած տարածքները ոչ մի արժեք չունեն…

Նման ճշտող հարցերը բազմաթիվ են, ընդամենը պետք է վերընթերցել ոչ վաղ անցյալի պատմությունը, այդ թվում՝ սեփական խմբակցության մի շարք անդամների գործունեությունը․․․

Այդպիսով, համենայնդեպս ռազմավարական դաշնակցի մասով Շարմազանովը կարող է սպառիչ պատասխան ստանալ․․․