Ինչու է Լուկաշենկոն «սպառնացել» Փաշինյանին․ «Մտքովդ էլ թող չանցնի»

Lragir.am-ը գրում է․

Մինսկում հանդիպելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի ու Բելառուսի հարաբերություններում փակ թեմաներ չկան․․․

«Ձեր ամեն մի ցանկություն, ձգտում, եթե այստեղ որեւէ բան եք տեսնում, որ կիրառելի է Հայաստանի համար, մենք միշտ պատրաստ ենք բացել դռները», ասել է նա․․․

Լուկաշենկոն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ…

«Նա զանգահարեց Սինգապուր այցից առաջ եւ խնդրեց բարեւել նախագահին (Արմեն Սարգսյանին. խմբ)…

Ես նրան ասացի՝ մտքովդ էլ թող չանցնի նրան շտապեցնել, մենք մտադիր չենք նրան շուտ բաց թողնել…

Առավել եւս, որ նա զբաղված է Հայաստանի համար օգտակար գործերով», ասել է Լուկաշենկոն…

Նա Արմեն Սարգսյանին առաջարկել է որոշ ժամանակ մնալ Բելառուսում…

«Մի շտապեք, նայեք, թե ինչն է ձեզ հետաքրքրում տնտեսության ոլորտում…

Դուք որպես խելացի, կրթված մարդ, շատ լավ գիտեք ինչն է կարեւոր ու օգտակար Հայաստանի համար», Արմեն Սարգսյանին ասել է Լուկաշենկոն…

Այս մասին տեղեկացնում է Բելտա գործակալությունը…