Քաղաքապետը փող կպցնելու առիթը բաց չի թողնում. Նոր գովազդ նրա մասնակցությամբ․ (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Աբգար Գևորգյանը իր էջում գրել է․

Քանի օր է՝ հեռուստատեսությամբ ցույց են տալիս մեր քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ հեռախոսային կապերից մեկի գովազդը․․․

Ճիշտ է, Հայկը հանդիսանում է այդ կապի գովազդային դեմքը, բայց հարց է ծագում․

նա նո՞ր է նկարահանվել՝ լինելով քաղաքապետի պաշտոնում, թե՞ մինչ այդ․․․

Այս դեպքում պատասխանը, կարծում եմ, կարևոր չէ. եթե անգամ Հայկը նոր է նկարվել, տպավորություն է,

որ նա դեռևս դուրս չի եկել դերասանի կարգավիճակից և ամեն առիթ օգտագործում է փող կպցնելու համար․․․

Անգամ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, թե ինչ կարողության տեր է և ինչեր ունի Չեխիայում,

նա, միևնույն է, քաղաքապետի կարգավիճակով շարունակում է նկարահանվել տարատեսակ գովազդային հոլովակներում․․․

Սենց որ գնա, կարո՞ղ ա «Սուպեր մամա 3»-ն էլ դուրս գա նրա մասնակցությամբ․․․

Հայկ ջան, եթե այդքան ազատ ժամանակ ունես գովազդներում նկարվելու համար,

գուցե այդ ժամանակը հատկացնես քաղաքի զիբիլը մաքրելուն, վերելակները լայնացնելուն, գազելները փոխելուն և էլի բազմաթիվ խնդիրների լուծմանը․․․