Բացառիկ Կադրեր ժամեր առաջ այրվող երթուղայինից. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում․․․

Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները․․․

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի․․․

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի․․․

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ․․․

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը․․․

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 11 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․ Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը․․․

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել․․․

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեցին ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը․․․

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վթարի արդյունքում վիրավորներն են. Երևանի բնակիչներ, 63-ամյա Սողոմոն Հակոբյանը, 66-ամյա Սլավիկ Իշխանյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչներ,

20-ամյա Ծաղիկ Հակոբյանը, 35-ամյա Ռուզաննա Հակոբյանը, Վայք քաղաքի բնակիչներ, 46-ամյա Հրանուշ Արզումանյանը, 7-ամյա Նարե Գրիգորյանը, Արարատ քաղաքի բնակիչներ, 32-ամյա Անդրանիկ Նկուրյանը,

23-ամյա Սարիկ Ասլանյանը, 13-ամյա Արսեն Միքայելյանը, Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 28-ամյա Գագիկ Ղուկասյանը և 12-ամյա Ֆելիքս Մելոյանը․․․

ֆեյբուքյան օգտատեր, ԵՊՀ «Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր Նան Զեյնալյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել,

որտեղ երևում է, թե ինչպես է այրվում Երևան-Երասխավան երթուղին սպասարկող մարդատար երթուղայինը․․․