ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահա, թե ինչպես է տեղի ունեցել Զոդի կամրջի սարսափելի ավտովթարը. նախնական վարկած

Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ.

բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․․․

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը․․․

Պարզվել է, որ Զոդի կարմրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները․․․

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է․․․

Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած․․․

Ցավոք, հնարավոր չեղավ խուսափել զոհերից. պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի․․․

Shantnews.am-ը ներկայացրել է անիմացիոն տեսանյութ, որում պատկերվել է, թե ինչպես է տեղի ունեցել ավտովթարը՝ ըստ նախնական տեղեկությունների․․․

Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ