Արտառոց ու արտակարգ դեպք Երևանում․ Աղջիկը դանակով կտրտել է իրեն և տեսանյութը հրապարակել Instagarm–ում

Armeniasputnik.am-ը գրում է․

Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սարյան փողոցի բնակարաններից մեկում միայնակ ապրող 23-ամյա մի աղջիկ Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել,

որում հստակ երևացել է, որ աղջիկը դանակով բազմաթիվ կտրվածքներ է արել ձեռքերին ու ոտքերին․․․

Տեսագրությունում երևացել է նաև դանակ և ոգելից խմիչքի կիսադատարկ շիշ․․․

Նրա ընկերուհին տեսագրությունը տեսնելուց հետո անմիջապես այցելել է նրան,

սակայն ընկերուհին ո՛չ հեռախոսազանգերին է պատասխանել, ո՛չ էլ տան դուռը բացել․․․

Անհանգստացած աղջիկն ահազանգել է 911։ Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները բացել են տան դուռը և անմիջապես ահազանգել 1-03․․․

Ժամանած բժիշկներն առաջին օգնություն են ցույց տվել աղջկան,

բայց նա իր հետ կատարածի վերաբերյալ ի վիճակի չի եղել որևէ տեղեկություն հայտնելու․․․

Ընկերուհին հավաքվածներին հայտնել է, որ տեղի ունեցածի պատճառն ամենայն հավանականությամբ անձնական խնդիրներն են․․․

Իսկ թե ինչ մտադրությամբ է աղջիկը դանակով բազմաթիվ վնասվածքներ հասցրել իրեն, սա ինքնասպանության փորձ է, թե ոչ, կպարզեն իրավապահները․․․

Մենք փորձեցինք գտնել տեսագրությունը, սակայն այն արդեն հեռացվել է սոցիալական կայքից․․․