Հերիք եղավ, բոլ եղավ․ Այս ամենին պետք է շուտ վերջ դրվի

Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․․․

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․․․

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կ.Ն.), «Toyota Hilux Pickup» մակնիշների ավտոմեքենաները և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Վ.Ա.) միկրոավտոբուսը, ինչի հետևանքով ավտոմեքենաները բռնկվել են․․․

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է․․․

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել` 15:45-ին: Փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիների դիերը, այնուհետև ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին․․․

Քիչ հետո հայտնի դարձավ ևս միքանի զոհի մասին և ավտովթարի զոհերի ընդհանուր թիվը հասավ 6-ի․․․

Մարդկանց մեծ մասի մոտ առաջին հարցը այն էր, թե ով էր այդ իրավիճակի ստեղծման մեղավորը․․․

Իհարկե, թե կոնկրետ որ մեքենան էր վթարի պատճառ դարձել, և որն էր ողբերգության պատճառը, այդ կպարզեն իրավապհները, սակայն այստեղ խնդիրը լոկ այդ մեքենաների վարորդները չեն․․․

Խնդիրը ավելի քան լուրջ է ու համակարգային։ Հայաստանի Հանրապետության, թերևս, յուրաքանչյուր քաղաքացու համար այդ ոլորտում առկա միքանի խնդիր առավել քան պարզ է ու ակնհայտ․․․

Գաղտնիք չէ, որ մեր երկրում, շահագործման տրված ավտոմեքենաների, երթուղային միկրովտոբուսների ու ավտոբուսների վիճակն իրականում չի համապատասխանում անվտանգության մինիմալ կանոններին, կամ այլ կերպ ասած անպիտան են ու ենթակա չեն շահագործման․․․

Փաստ է նաև, որ Հայաստան մուտք գործող ավտոմեքենաների մեծ մասի դեպքում տեխնիկական վիճակը անմխիթար է ու տարիներով շահագործման են տրվում այդ տեսքով․․․

Գաղտնիք չէ նաև, որ մեր ճանապարհներն առանձնապես չեն փայլում իրենց հարմարավետությամբ և անվտանգությամբ, դրան գումարած մեր հայրենակիցների մեծ մասի արխային կարգավիճակը վտանգը էլ ավելի են մեծացնում, քանի որ վարորդների մեծ մասն այդպես էլ չի հետևում անվտանգության կանոններին․․․

Հարգելի պարոն վարչապետ, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել և այս հարցով ավելի մեծ թափով զբաղվել․․․

Ավտովթարներն ու դրա հետևանքով զոհվածների թիվը այդպես էլ չի պակասում, եթե չասենք, որ դեռ մի բան էլ ավելանում է․․․

Այդ կարմիր գծեր, կամերաներ, արագաչափեր իհարկե պետք են, բայց հիմնական խնդիրը այդ չէ։ Արագաչից ավելի կարևոր է մեքենայի տեխզնման կարգը, որ 100-ից 4-5 դեպքում է օրենքով արվում․․․

Կամերաներից ավելի կարոր են ճանապարհների ասվալտապատումը, կառուցումը։ Ոչ պակաս կարևոր է նաև վարորդների սոցիալակն դիրքի բարձրացումը։ Մի քիչ դժվար է, 150 տարվա գազել վարող մարդուց ամեն բան պահանջել։ Իսկ աշխատանքից ազատելը հարցի լուծում չէ․․․

Մեր ճանապարհատրանսպորտային ոլորտը ունի բազմաթիվ խնդիրներ ու հույսը դնել միայն, կամեռաների, արագաչափերի ՃՊ աշխատակիցների վրա, վստահաբար բավարար ու ճիշտ չէ․․․

Բայց բոլոր դեպքերում, անկասկած, ամենամեծ մեղավորը մենք ենք, քանի որ Փաշինյանը եթե անգամ երկու կես լինի, մեկ է էլի խմած վարորդը շարունակելու է լակած վարել, արագության կեղծ սիրահար ու ցուցամոլը շարունակելու է շատ արագ վարել։ Ահա այստեղ է, որ պետք է ամենամեծ քայլերը անել․․․

Պետք է փոխել օրենքները․ եթե մարդը ավտոմեքենան վարում է խմած վիճակով, ապա պետք է ոչ թե տուգանել, ինչ որ պատիժներ տալ միայն, այլ դրա հետ մեկտեղ առնվազն մեկ տարով զրկել վարորդական իրավունքից։ Նույնը և նախատեսվածից արագ վարող վարորդների դեպքում․․․ Եվ շատ կարևոր մի բան ևս․․․

Վարորդներից այսքան բան պահանջելով չմոռնանաք այն անջատված ու վեջս չի վիճակի մեջ գտնվող հետիոտների մասին, որոնք, որ որտեղով խելքները փչի փողոց են անցնում․․․

Պետք է պարտադիր մի սխեմա մշակվի նման քայլերը պատժելու համար, քանի որ շատ դեպքերում հենց նրանք են դառնում ավտովթարների պատճառ․․․

Սիրելի հայրենակիցներ, վերջապես պետք է արդեն հասկանանք, որ խմած քշելն արդեն մոդայից դուրս է, նույնպես և ուշադրության չեն արժանանում՝ սահմանվածից շատ արագ վարողները, իսկ եթե լինում է որևէ ուշադրություն, ապա այն ուղված է լինում հիմնականում այդ մարդկանց ծնողներին՝ հասկանալի ու տրամաբանական պատճառներով․․․

Պետք է հասկանանք, որ փողով գնած պռավեն ու ծանոթով անցած եզդան չի նշանակում, որ մենք պատրաստի վարորդ ենք․․․

Աշխահում կյանքից առավել թանկ ու կարևոր բան չկա․ ընդամենը հետևելով երթևեկության ամենահասարակ ու պարզ կանոններին կխուսափենք հարյուրավոր ողբերգական դեպքերից․․