Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ․ Արսեն Թորոսյան

Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ…

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական…

Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)…

Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավել, քան թույլատրված է…

Նրանցից երկուսը նախնական տվյալներով երթևեկել են բեռնախցիկում…

Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին…

Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին…

Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին…

Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել…