Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա ողբերգական վթարի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա ողբերգական վթարի մասին․․․

Ինչպես արդեն հայտնի է, հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա,

տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․․․

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․․․

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Կ.Ն.), «Toyota Hilux Pickup» մակնիշների ավտոմեքենաները և «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Վ.Ա.) միկրոավտոբուսը, ինչի հետևանքով ավտոմեքենաները բռնկվել են․․․

«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սպասարկել է Արարատ-Երասխավան երթուղին: ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Վ.Ա.-ն (ծնված 1962 թ.), մահացել է․․․

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել` 15:45-ին: Փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիների դիերը, այնուհետև ավտոմեքենաները մոտեցրել ավտոքարշակին․․․

Քիչ հետո հայտնի դարձավ ևս միքանի զոհի մասին և ավտովթարի զոհերի ընդհանուր թիվը հասավ 6-ի․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին․

«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից․․․

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին․․․

Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում․․․