Երկու ինքնաթիռներ են բախվել օդանավակայանում․ Մանրամասներ

Երկու ինքնաթիռներ են բախվել օդանավակայանում․ Մանրամասներ․․․

168․am-ը գրում է․

EasyJet եւ KLM ավիաընկերություններին պատկանող երկու մարդատար ինքնաթիռներ են բախվել տերմինալի մոտ Ամստերդամի Սխիփհոլ օդանավակայանում,

տուժածներ չկան, հաղորդել է Dutch News ինտերնետ-պորտալը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները․․․

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ի առավոտյան Boeing 737-800 եւ Airbus A320 ինքնաթիռների հետ․․․

Նախնական տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել օդանավերի քարշակման ժամանակ․․․

KLM ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռչեր Մադրիդ, easyJet-ի օդանավը՝ Լոնդոն․․․

Ավիաընկերություններն ուղեւորներին ուղարկել են այլ օդանավեր, որոնք կմեկնեն նույն երթուղով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին․․․