«Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ)

Mamul.am-ը գրել է․ «Չեք հավատա, բայց սա Սևանն է: Մարտունու շրջանում Սևանի գրեթե ամբողջ ափն այս վիճակում է»,

«Միայն Մարտունին չէ, նաև Շորժայի հատվածից էին տեսանյութ հրապարակել»,- համացանցում ահազանգում են օգտատերերը․․․

Ոմանք սա բացատրում են ջրիմուռների ծաղկման շրջանով, իսկ բնապահպան Լևոն Գալստյանն արձագանքում է.․․

«Մենակ էս տարի որոշեցին ծաղկել ջրիմուռները, թե՞ ամեն տարի այսպես է լինում։ Մարդիկ ասում են` չեն հիշում այսպիսի բան։ Ջրի «ծաղկմանը» նպաստում է կենսածին նյութերով (ֆոսֆոր, ազոտ, օրգանական միացություններ) ջրամբարների աղտոտումը,

որի հետևանքով փոխվում են ջրի գույնը, որակը, խախտվում էկոհամակարգը, վատթարանում ջրավազանի թթվածնային ռեժիմը»․ Դիտեք տեսանյութը և տեսեք՝ ինչ սարսափելի պատկեր է․․․

Տեսանյութը՝ այստեղ