Ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է. (ՖՈՏՈ)

Ողբերգական վթարից տուժած 20-ամյա աղջիկը մահացել է․․․

news.am-ը գրում է․

Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը մահացել է․․․

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը՝ նշելով, որ նրա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ․․․

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա,

տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․․․