Հայտնի է դարձել Հայաստանում հոսանքազրկումների իրական պատճառը

Ո՞րն էր Հայաստանում հոսանքազրկումների իրական պատճառը․․․

shantnews.am-ը գրում է․

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում գրանցված էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներին․․․

Նա նշել է, որ հաճախականության հզոր տատանումը եկել է իրանական էներգահամակարգում տեղի ունեցած վթարից․․․

Վարդանյանն ասել է, որ իրանցի գործընկերները փաստել են՝ իրենց մոտ նմանատիպ վթարներ տեղի են ունեցել․․․

Միևնույն ժամանակ, ըստ Վարդանյանի, չի կարող ասել, որ հարյուր տոկոսով այդ տատանումները եկել են իրանական էներգահամակարգից․․․

Նա խոստացել է՝ կստեղծվի աշխատանքային խումբ, պատճառներն ու մեղավորները կբացահայտվեն․․․

«Որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել և չի ունենա»,- ասել է նա․․․