Հայտնի է, թե ինչ արժեն արդեն Երևան-Բաթումի-Երևան չվերթի տոմսերը

Հայտնի է, թե ինչ արժեն արդեն Երևան-Բաթումի-Երևան չվերթի տոմսերը․․․․

Armdaily.am-ը գրում է․

Երեկ հայտնել էինք, որ «Վրացական» ավիաուղիները մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով չվերթերը․․․

Բազմաթիվ քաղաքացիներ հետաքրքրվում էին, թե ինչ արժե թռիչքի տոմսը․․․

ArmDaily․am-ը երթուղին իրականացնող «Վրացական» ավիաուղիներից տեղեկացավ, որ «էկոնոմ» դասի ավիատոմսն արժե 164.70 դոլար,

իսկ «բիզնես» դասով ճանապարհորդողները կվճարեն 416.70 դոլար․․․

Ետդարձի տոմս գնելու դեպքում՝ Երևան-Բաթումի-Երևան կամ հակառակ ուղղությամբ էկոնոմ դասի ուղևորները կվճարեն 131.85 դոլար գնալու, նույնքան էլ ետ գալու համար․․․

Իսկ «բիզնես» դասի ուղևորները 299.85 դոլար կվճարեն գնալու, նույնքան էլ վերադարձի համար․․․

Թռիչքը տևելու է 40 րոպե, ուղևորները ընդհանուր առմամբ կարող են իրենց հետ վերցնել 31 կգ ուղեբեռ, որից 8կգ-ը՝ ձեռքի ուղեբեռն է․․․

Նշենք, որ գնացքով Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը 15 ժամ 40 րոպե է, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե․․․

Ֆիրմային գնացքի տոմսերի գները մեկ ուղևորի համար տատանվում են 9 860 դրամից 25 830 դրամի միջակայքում՝ կախված վագոնի տեսակից․․․

Երևան – Բաթումի ավտոբուսի տոմսերի արժեքը՝ միջինը 14 000 ՀՀ դրամ։ Անվճար ուղեբեռի թույլատրելի քաշը՝ 25 կիլոգրամ․․․