Նոր մանրամասներ Ջրվեժ գյուղի պայթյունից

Նոր մանրամասներ Ջրվեժ գյուղի պայթյունից․․․

shantnews.am-ը գրում է․

Հուլիսի 11-ին` ժամը 17:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,

որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում,

տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․․․

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ,

ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը․․․

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի 6/1 հասցեում գտնվող քարի արտադրամասի կաթսայատանը․․․

Պայթյունի հետևանքով մահացել է Վ.Շ.-ն (32 տարեկան)․․․