Ինչ կապ կա` Անչոկի և Միհրան Ծառուկյանի միջև․ (Լուսանկար)

Վերջերս մոդել Անչոկն ինստագրամի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա Միհրան Ծառուկյանի հետ «Ֆուլ հաուսի» տաղավարում է։ Նկարը մեծ աղմուկ է առաջացրել, բայց մինչ այդ վերհիշենք Անչոկի հետ կապված մեկ այլ սկանդալի մասին․․․

Հիշեցնենք, որ հենց այս մոդելի հետ էր կապվում, օրերս աղմուկ հանած սկանդալը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ․․․

Մինչ Անչոկի այդ լուսանկարներին անցնելը մի փոքր անդրադարձ կատարենք վերոնշյալ դեպքի մասին․․․

Մամուլում վերջերս տեսանյութ հայտնվեց պատգամավոր Հայկ Սարգսյանի և մի աղջկա մասնակցությամբ.

զույգը պարում էր Երևանի ակումբներից մեկում: Հետո պարզվեց, որ աղջիկը մոդել Անչոկն է, սակայն BlogNews.am-ի հետ զրույցում վերջինս հերքում է, որ այդ օրը Հայկի հետ է եղել…

«Կոնկրետ այդ օրը ես չեմ եղել Հայկի հետ, բայց երեք տարի առաջ այդ ակումբում նշել եմ ծննդյանս օրը, որին ներկա է եղել նաև Հայկը…

Մենք շատ վաղուց իրար գիտենք և շատ մտերիմ ընկերներ ենք: Վերջին շրջանում այդ ակումբում չեմ եղել, և այդ տեսանյութում ես չեմ»…

Անչոկը նշում է, որ տարիներ առաջ գործի բերումով է ծանոթացել Հայկի հետ, հետո դարձել են շատ լավ ընկերներ…

Այն հարցին՝ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ այսօր մամուլում շրջանառվում է նրա անունը, պատասխանում է…

«Ինձ համար միևնույն է, որովհետև տեսանյութում երևում է, որ ես չեմ: Չի անհանգստացնում նաև այն պատճառով, որ իմ ու Հայկի հարաբերությունները շատ նորմալ են: Բոլորն էլ գիտեն, որ մենք ուղղակի շատ լավ ընկերներ ենք»…

Մոդելը նաև նշում է, որ Հայկի հետ այս թեման չի քննարկել. «Իր տեսակն իմանալով՝ կարծում եմ՝ չի անհանգստացնում այդ փաստը…

Իհարկե, ոչ մի դժգոհություն չունի, որ իմ անունը շահարկվում է իր անվան կողքին»․․․

Վերջերս մոդել Անչոկն ինստագրամի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որտեղ նա Միհրան Ծառուկյանի հետ «Ֆուլ հաուսի» տաղավարում է…

Լուսանկարի հրապարակումից հետո Միհրանի երկրպագուհիները սոցիալական ցանցում հարձակվել են Անչոկի վրա 🙂