Ինչ է պատմել ոստիկաններին սարսափելի վթարի գործով կալանավորված վարորդը. (ՖՈՏՈ)

Armlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է հուլիսի 6-ին Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա ողբերգական ավթովթարի` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կալանավորվել է․․․

Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում․․․

Այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ վերջինիս 7 ուղեւորները մահացել էին, մյուսները, տեղափոխվել էին բժշկական կենտրոններ․․․

Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում)․․․

Ողբերգական այս դեպքից հետո մի շարք հարցեր մնում են անպատասխան․․․

ի վերջո, ինչի՞ց է առաջացել հրդեհը, արդյոք մարդատար մեքենան անսա՞րք վիճակում է եղել, որն էլ հրդեհի պատճառ է դարձել․․․

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների համար գործի քննությունը բավականին բարդացել է, քանի որ մեքենան ամբողջությամբ մոխրացած է․․․

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց հարցի պատասխանը ստանալ, որտեղից հայտնեցին, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ,

այդ թվում` դատաբժշկական, ինչպես նաեւ դատահրդեհատեխնիկական եւ դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն․․․

Այսինքն՝ փորձաքննության եզրակացությունից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները,

սակայն մինչ այդ իրավապահներն արդեն կալանավորեցին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին․․․

Չնայած նրան, որ Տոյոտա Հիլուքս մակնիշի ավտոմեքենայի վարորդը ի վիճակի չի եղել ցուցմունք տալու սակայն նա իր մտերիմների շրջապատում,

ինչպես նաեւ իրավապահներին բանավոր կերպով ասել է, որ ինքը չի զգացել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել եւ հայտնել է, որ ինքի դիտավորյալ որեւէ բան չի արել․․․