«Մի սպասեք, որ ինձ պետք է խփեն». Ռուդոլֆ Ղևոնդյան

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի վերջին հարցազրույցը հայկական կայքերից մեկում՝ asekose.am-ում, հանրային կյանքում ցնցում առաջացնող ազդեցություն ունեցավ…

Վիրտուալ տիրույթում օրեր շարունակ մարդիկ չնվազող հետաքրքրությամբ լսում են նրա խոսքը, քննարկում, համաձայնում կամ չհամաձայնում․․․

Բայց քանի որ դերասանի քննադատությունը սուր ու ծակող էր, շատերը սկսել էին անհանգստանալ նրա համար…

Ռուդոլֆ Ղեւոնդյանն անդրադառնում է երկրի հասարակական-քաղաքական կյանքից մինչեւ կրոնի հարցերի…

Կրոնն ազգի համար` ի նկատի ունենալով, թերևս, ներկայիս կաթողիկոսին, անպետք ու ոչ օգտակար է համարում, արձանագրում է, որ երկրում մնացել է չորս հոգի, այնինչ ոմանք նյութական շահի հետեւից են վազում, ձգտում փողի, տան, ավելի մեծ տան․․․

«Սատկելու ես, էթաս, տունդ պոլիկլինիկա են սարքելու, այ դոդ գլուխ»,- կյանքի անփոփոխ օրենքն է հիշեցնում արտիստը․․․

Անդրադառնում է նաեւ գյուղացու դարդուցավին ու նկատում. «Գյուղացին պոմիդորը մի տարի քաղհան է անում, բերում է, չի կարողանում ծախել, որովհետեւ Մուկը պիտի իր պոմիդորը ծախի: Է՜, այ քեզ բան: Մուկ ջան, թող էս մարդիկ էլ ծախեն»․․․

Իր մեկ այլ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե չի վախենում իր խոսքերի համար, սիրված դերասանն ասել էր․ Մի սպասեք, որ ինձ պետք է խփեն: Հիշեցնենք, որ․․․

այսօր առավոտից համացանցում և լրատվամիջոցներում, այդ թվում մեր կայքում, տարածվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանի մահվան լուրը…

«Իմ հայրը դեռ ողջ է։ Խնդրում եմ մի տարածեք սխալ ինֆորմացիա։ Նա ծանր հիվանդ է , կոմայի մեջ և դեռ պայքարում է կյանքի համար» ,-գրել է Ռուդոլֆ Ղևոնդյանի որդին՝ Գոռը, ֆեյսբուքյան իր էջում…

Սխալ տեղեկությունը համացանցում տարածել էր դերասանի բարեկամներից մեկը․․․

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանը նույնպես տեղեկացրել է, որ դա ապատեղեկատվություն է, Ռուդոլֆ Ղևոնդյանը չի մահացել, այլ․․․

«Ռուդոլֆ Ղևոնդյանը ներկայումս գտնվում է Բելգիայում: Այո, վիճակը ծանր է, բայց, Փառք Աստծո, չի մահացել»,-նշել է Անի Ներսիսյանը: Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում սիրված դերասանին․․․