Հայաստանում քարաթափումը կործանել է ընտանիքի ճակատագիրը. Մայրն ու դուստրը մահացել են, հայրը՝ հիվանդանոցում է. (ՖՈՏՈ)

Հայաստանում քարաթափումը կործանել է ընտանիքի ճակատագիրը. Մայրն ու դուստրը մահացել են, հայրը՝ հիվանդանոցում է…

armlink.am-ը գրում է.

35-ամյա Վարդանն ու Կարինեն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ են…

Վարդանը երկար տարիներ արտագնա աշխատանքով էր պահում ընտանիքը, սակայն վերջին տարիներին այլևս չէր կարողանում ընտանիքից հեռու ապրել…

Կնոջ՝ Կարինեի հետ միասին սկսել էին առևտրով զբաղվել և այդ կերպ ապահովել 3 դուստրերի անհոգ մանկությունը…

Ընկերները պատմում են, որ շատ երջանիկ և համերաշխ էին…

Հուլիսի 14-ին Վարդանը Կարինեի և իրենց միջնեկ դստեր հետ Վրաստանի սահման գնալիս են եղել, երբ Ախթալա-Վանաձոր ճանապարհին քարաթափում է սկսվել…

Արդյունքում տուժել են մի քանի մեքենաներ, որոնց թվում և Վարդանի մեքենան է եղել…

Կինը և 10-ամյա դուստրը մահացել են, իսկ Վարդանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ…

Նրա վիճակը կայուն ծանր է…