«Պատվից առավել» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումներն ու նոր եթերաշրջանում սպասվող անակնկալը. (ՖՈՏՈ)

tert.am-ը գրում է.

«Պատվից առավել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը շուտով ավարտվելու է: Վերջին նկարահանումներն արդեն կայացել են…

Նախագծի ավարտը ստեղծագործական թիմը նշել է հենց նկարահանման վայրում՝ Կարապի լճում շամպայն խմելով…

Tert.am Life-ը ներկա է եղել վերջին սերիայի նկարահանուներին և ներկայացնում է ինչպես մանրամասներն ու ֆոտոշարքը, այնպես էլ վերջին եթերի օրը, այն է՝ հուլիսի 19…

Պրոդյուսեր Ելենա Արշակյանը խոստանում է, որ դադարը երկար չի լինելու: Շուտով կրկին եթերում կլինեն…

Հեռուստասերիալն առաջին եթերաշրջանով ավարտելու և երկրորդ եթերաշրջանով վերսկսելու որոշումը, Ելենայի խոսքով, ի սկզբանե են ունեցել…

«Մենք ի սկզբանե որոշել էինք ամռանն ունենալ փոքրիկ դադար, ապա եթեր վերադառնալ գերլարված զարգացումներով…

Վերջին շրջանում շատ է քննարկվում նաև որոշ դերասանների կերպարային գծերի ավարտը…

Ուզում եմ կրկին շեշտել, որ դա ևս նախապես որոշված էր, դերասաններն այդ մասին գիտեին նախագիծ մուտք գործելու պահից…

Անխտիր բոլոր դերասանների հետ ունենք լավ հարաբերութուններ, կոնֆլիկտի պատճառով կերպարային գիծ փակելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց պրոդյուսերը…

Այս եթերաշրջանի վերջին սերիայի զարգացումները Ելենան չբացահայտեց, սակայն խոստացավ հետաքրքիր ավարտ․

«Նախագիծն ավարտում ենք այնպես, որ մեր հեռուստադիտողը չի հեռանա էկրաններից ու նոր եթերաշրջանում կրկին հավատարիմ կմնա մեզ…

Նոր եթերաշրջանում շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում, հանդիսատեսը հաճելիորեն անակնկալի կգա»,- ասաց նա՝ պահելով գաղտնիքը…

Նա շեշտեց, որ դադարը եթերային է, բայց ոչ աշխատանքային: Իրենց թիմը շարունակելու է աշխատել և շատ հետաքրքիր նկարահանումներ ունենալ՝ տարբեր վայրերում…

Նոր եթերաշրջանում դեպքերը սկսվելու են որոշ ժամանակ անց: Ելենան խոստանում է, որ արդեն սիրված դերասանները կներկայանան նաև արտաքին փոփոխություններով…

Բացի այդ, դերասանական կազմում համալրումներ կլինեն․ թիմին կմիանան ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր դերասաններ…

«Իմ սկզբունքն է հայտնի ու ճանաչված դերասանների կողքին հնարավորություն տալ նոր դերասններին: Այս անգամ էլ բացառություն չի լինի»…