Պուտինի նախապայմանը. Եթե Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա…

«Ժամանակ» թերթը գրում է.

««Ժամանակի» տեղեկություններով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն դիրքորոշումը, ըստ որի՝

եթե նրա հոկտեմբերին նախատեսված այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը չլինի ազատության մեջ, ապա գազի գնի շուրջ բանակցություններն անիմաստ և անարդյունք են լինելու․․․

Ռուսաստանի նախագահի նման հետևողականությունը Քոչարյանի ազատության հարցում տարակուսանք է հարուցում նաև ռուսական իշխանական և փորձագիտական շրջանակներում,

և շատերը դա կապում են ոչ այնքան անձնական մտերմության, որքան անձնական բիզնես շահերի հետ»: