Ով է՝ «Սամվել Կրապետյանի» եղբորորդին, ում մեղադրանք է առաջադրվել. (Photo)

Ով է՝ Տաշիր Սամոյի եղբորորդին, ում մեղադրանք է առաջադրվել: Մինչ այդ համառոտ ներկայացնենք տվյալ միջադեպը և անցնենք առաջ․․․

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝

քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ…

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել…

Հայկական ժամանակը հայտնում է, որ մեղադրանքն առաջադրվել է գործարար Սամվել Կարապետյանի եղբոր՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդուն՝ Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը….

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիադրատեր,

«Տաշիր Գրուպ» ձեռնարկության նախագահ Սամվել Կարապետյանը ծնունդով Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղից են (այժմ Տաշիր)։ Կարեն Կարապետյանը եղբորից մեծ է չորս տարով․․․

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կարեն Կարապետյանի որդիներին․․․

Նրա ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորիայի հետ․․․

Ի դեպ՝ Վահեն ու Վիկտորիան իրենց որդուն Սամվել են անվանել․․․

Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը․․․

Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանն է։ Նա ևս աշխատում է «Տաշիր» ընկերությունում․․․

Նարեկ Կարապետյանի հարսանիքը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ.

նրա  կինն Աննան է։ Ներկայացնում ենք հարսանեկան խնջույքից մի քանի լուսանկարներ․․․