17-ամյա խոհարարին «Գազել»-ը վրաերթի է ենթարկել ընկերոջ բանակի քեֆի ժամանակ. (ՖՈՏՈ)

armlink-ը գրում է.

17-ամհա Վռամն ապրում է Արարատի մարզի Ոսկետափ գյուղում…

Ընտանիքի միակ որդուն շատ երկար են սպասել՝ շուրջ 13 տարի…

Վռամը ծնողների հպարտությունն է։ Դպրոցից հետո տղան որոշել է սիրելի գործով զբաղվել և սկսել է խոհարարություն սովորել…

Հարազատները պատմում են, որ Վռամը շատ համեղ է պատրաստում…

Այդ պատճառով ընտանեկան խնջույքներին նրան մշտապես խնդրում են պատրաստել այս կամ այն ուտելիքները…

Ահա երեկ էլ, Վռամին խնդրել էին պատրաստել ընկերոջ բանակի քեֆի սեղանը…

Երեկոյան արդեն Վռամն ու մի քանի տղաներ բակ են դուրս եկել։ Ընկերները կանգնած խոսումն էին…

Հանկարծ չգիտես որտեղից մի «Գազել» է հայտնվել և այնպիսի արագությամբ է սլացել Վռամի վրա, որ տղան փախչելու հնարավորություն չի ունեցել…

Հետո մեքենան բաժխվել է բենզատարին, ցանկապատին, վերջում էլ վերևից ընկել «Օպել»-ի վրա…

17-ամյա խոհարարի կյանքը թելից է կախված…

Նա գանգուղեղի վնասվածք է ստացել…

Երեկ տղային վիրահատել են, բայց նրա վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ…