Նոր զարգացումներ երեկվա բունտից հետո. գիշերը հանդիպումներ են եղել «օրենքով գողերի հետ». ուշագրավ մանրամասներ

armdaily.am-ը գրում է.

Քրեակատարողական հիմնարկներում երեկվանից սկսված անհնազանդության գործողություններից հետո նոր զարգացումներ կան…

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ գիշերը հանդիպումներ են եղել «օրենքով գողերի» հետ, որոնք ժամանակավոր կանգնեցրել են բունտը…

Երեկ տեղի ունեցած միջադեպերի մասով արդեն զբաղվում են իրավապահները, գրեթե բոլոր ՔԿՀ-ներում քրեական գործեր են հարուցում ՔՕ-ի 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) հատկանիշներով…

Երեկվա իրադարձությունների հետեւանքով ՔԿՀ-ում մի շարք պաշտոնանկություններ են եղել,

մասնավորապես, «Հրազդան» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանին նշանակել են «Գորիսի» ՔԿՀ պետ, իսկ Հրազդանի պետ է նշանակվել Հովհաննես Պետրոսյանը…

Վերջինս նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ, գնացել է թոշակի, բայց նորից վերադարձրել են…

Հիշեցնենք, երեկ երեկոյան լարված իրավիճակ էր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում…

Պատճառը «օրենքով գողերի» սանձմանը ուղղված նոր օրինագիծն է…

Համապատասխան նախագիծը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանակարգության մեջ բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար,

ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար…