Ծառուկյանի «ապտակը»՝ Սերժին և Քոչարյանին․ ԱՆՍՊԱՍԵԼԻ

Հիշեցնենք, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի ունեցավ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում,

իսկ հարսանեկան արարողությունը կայացավ՝ «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել էին և տևական ժամանակ է հարսանիք չէին անցկացնում, որպեսզի պատշաճ պատրաստվեն էլիտար հարսանիքին…

Տեղեկացանք նաև, որ ամիսներ շարունակ զույգը նախապատրաստվում է այս հարսանիքին: Մասնավորապես հարսի զգեստը կարել է լիբանանցի դիզայներ Էլի Սաաբը…

ԶԼՄ–ների տվյալներով հարսնացուն ժամանակ առ ժամանակ մեկնում էր դիզայների մոտ զգեստը փորձելու…

Երկու կողմն էլ ոչինչ չի խնայել հարսանիքը որքան հնարավոր է շքեղ դարձնելու համար․․․ Տեղեկացանք, որ ավելի քան 800 հոգի էր հրավիրված…

700 հոգի հրավիրվել է Գագիկ Ծառուկյանի կողմից՝ այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, ընկերներ, իսկ մոտ 150 հոգի՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից…

Սուքիասյանը հարսանիքին հրավիրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական պաշտոնյաների, ընկերների և բարեկամների․․․

Ուշագրավ է, որ հարսանիքին հրավիրված չեն ո՛չ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ո՛չ կալանավայրում գտնվող Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, չնայած ոչ վաղ անցյալում հարսանքավորները շատ ջերմ շփումներ են ունեցել նրանց հետ…

Ծառուկյանն ինչպես օրեր առաջ գրվել էր մամուլում, հայտնվել էր այսպես ասած երկու քարի արանքում․․․

Հրավիրել՝ նախկին նախագահներին կամ նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին, թե այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․․․

Ի վերջո, Ծառուկյանը կատարեց որոշում, որը դուր էկավ հասարակության լայն զանգվածին, չնայած այն հանգամանքին, որ նույն Ծառուկյանը գրեթե միշտ ներկա է եղել նախագահների տարբեր առիթներին․․․

Ինչև է, ԲՀԿ առաջնորդն իր այդ քայլով փաստեց, որ այսօր առավել կարևոր է վարչապետի հավանությանը արժանանալ, և «ապտակ հասցրեց» նախկին նախագահներին․․․