Ծառուկյանի դստեր հարսանիքի հրավառության փաստով ոստիկանությունը արձանագրություն է կազմել

Ծառուկյանի դստեր հարսանիքի հրավառության փաստով ոստիկանությունը արձանագրություն է կազմել

armdaily.am-ը գրում է.

Հիշեցնենք, երեկ «Փարավոն»-ում տեղի էր ունենում Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը և հենց այս հարսանեկան արարողությունից հետո էլ տեղի է ունեցել շքեղ հրավառություն:

Ոստիկանությունը հաղորդում է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել…

Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»: