Ֆենոմենալ երևույթ աշխարհում. Շիրակի մարզում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

shantnews.am-ը գրում է.

SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել…

Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ…

Այն, ինչ կատարվում է Սաթենիկի հետ, անհավատալի է: Բացառիկ երևույթը ֆիքսել է մեր տեսախցիկը…

Միքայելյանների տանն ամենից շատ մեր նկարահանող խմբին Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի մեր ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից…

Այն, ինչն անհավանական ու անհավատալի էր թվում անգամ մեզ, հենց այդ պահին ու տեսախցիկի առջև իրական բացահայտում դարձավ…

Արդեն 2 ամիս, օրական մի քանի անգամ՝ մեկ կամ 2 ժամը մեկ Սաթենիկի սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, նրա աջ աչքից հեռացնում է սպիտակ, թափանցիկ, սուր ու կարծր բյուրեղները: Միայն դրանից հետո են հանգստանում աչքի ուժեղ ծակոցները…

Սաթենիկի խոսքերով` ժամը բյուրեղներն առաջանում են, ու ինքը ծակոցներ է զգում: Տեսողությունը դրանից չի վատանում, բայց երբ բյուրեղները շատ են աչքը լցվում, աչքերի առաջ սևանում է…

Աչքի անհանգստացնող ծակոցներին Սաթենիկը սկզբում ուշադրություն չի դարձրել, մտածել է` գյուղի գործերի մեջ, հողային աշխատանքների ժամանակ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ, բայց չդադարող ցավերը ստիպել են սկեսրոջը ուշադիր զննել աղջկա աչքը: Այն, ինչ տեսել է, շոկի է ենթարկել նրան…

Եզակի երևույթը հիմա արդեն քննարկման առարկա է դարձել ողջ գյուղում, ու միայն համագյուղացիներն են, որ հավատում են իրենց տեսածին: Աչքից հանված գունավոր բյուրեղները իրենց հետ տարել են` որպես զարմանահրաշ երևույթի ապացույց…

Սաթենիկի ու ընտանիքի համար կատարվածը հիմա արդեն սովորական բան է, հետաքրքիրն այն է, որ բյուրեղները գիշերը քնած ժամանակ ցավեր չեն առաջացնում: Դրանք ոչ միայն կարծր են, այլև բավական սուր: Համոզվեցինք նաև դրանում…

Ֆենոմենալ դեպքը, որքան որ զարմանալի է, այնքան էլ անհանգստացնում է Միքայելյանների ընտանիքին, որոնք Սաթենիկի առողջությամբ են մտահոգված: Ինչի հետևանքով են առաջանում բյուրեղները և ինչ բաղադրության են, փորձել են հասկանալ դիմելով ակնաբույժներին…

Բժիշկներ եղել են, որ անլուրջ պատմություն են համարել կամ երևակայության արդյունք, մի երկու ակնաբույժ էլ հետազոտել են Սաթենիկին, բայց ախտորոշել չեն կարողացել, ասել են՝ բժշկագիտությանը անհայտ երևույթ է…

«Գյումրի» բժշկական կենտրոնի ակնաբույժը դեղորայք է նշանակել, Սաթենիկը 5 օր օգտագործել է, այդ ընթացքում աչքի մեջ բյուրեղներ չեն առաջացել: Բայց կնոջ ինքնազգացողությունն է կտրուկ վատացել…

Ստիպված հրաժարվել է, ցավերը հանգստացնող միակ տարբերակը բյուրեղյա արցունքները աչքից դուրս բերելն է: Մեր նկարահանման 2 ժամերի ընթացքում, երբ նաև Սաթենիկը սկսեց տնամերձում հողի գործ անել, նորից սկսեցին նույն երևույթները տեղի ունենալ: Բյուրեղներն անպայման հեռացնել էր պետք, որ ցավերը չուժեղանային…

Դրանցից նմուշներ առողջապահության փոխնախարարն է ուղարկել հետազոտման: Երկու շաբաթ է անցել, Միքայելյանները սպասում են պատասխանի: Տիկին Զեմֆիրայի համար հարսի առողջությունը շատ թանկ է, ասում է` տղան առաջին կարգի հաշմանդամ է, աշխատանք չունի: Որդու ընտանիքում հիմնական աշխատող ձեռքը հարսն է, խնամքին էլ 5,5-ամյա փոքրիկ ունեն…

Երևույթը բացառիկ ու եզակի է Հայաստանում: Աշխարհում նման եզակի մարդկանց թիվը հինգն է: Մեկն աֆրիկյան պետություններից մեկում է ապրում…

Հասնա անունով աղջկա մոտ այդ արտառոց երևույթը 12 տարեկանից է ի հայտ եկել` նրա արցունքի բյուրեղները ալմաստներ են…

Իսկ Եմենի գյուղերից մեկում ապրող աղջկա աչքերից սև քարեր են թափվում…

Մյուս դեպքն էլ Բրազիլիայում է…

35-ամյա կնոջ աչքերում ոչ թե բյուրեղներ, այլ խոշոր ու ավելի խիտ բաղադրությամբ նյութ է առաջանում…