Շիրակի մարզպետի կարևոր հայտարարությունը՝ երկրաշարժի հետ կապված

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 911 ծառայությունը Շիրակի մարզից դեռևս որևէ ահազանգ չի գրանցել և…

«911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից…

Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք…


Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել մեր հետ…


Մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ հիմա խորհրդակցություն ենք անում»,- գրել է նա…

Հավելենք, որ սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության՝

սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08< >0 և արևելյան երկայնության 43.94 0< աշխարհագրական կոորդինատներով՝

(Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ…

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ…

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում…

Ամասիայում ու Աշոցքում երկրաշարժին հաջորդում են հետցնցումները