Գագիկ Սուրենյանը նոր հայտարարություն է տարածել…
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել…
Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 11-12-ը շրջանների զգալի մասում, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ,
Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ…
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ…
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով…
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 15-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է՝
քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ…