Վերջապես լավ նորություն. Ինչ է սպասվում Գյումրիին

Սերգեյ Նազարեթյանը, ով Սեյսմիկ պաշտպանության ծառայության հյուսիսային (Գյումրիի) դեպարտամենտի նախկին տնօրենն է,

ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ օջախային գոտին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օջախային գոտում է.

«Էպիկենտրոնում 6 բալից մի փոքր ավելի շատ է եղել։ 20:22 Գյումրիում եղել է 4 բալ, Սպիտակում 5 բալից մի փոքր ավել, իսկ Վանաձորում 4-5 բալ»…

Նազարեթյանի խոսքով այլ անոմալիաների չպետք է սպասել. «Անհանգստանալու կարիք չկա։ Այլ անոմալիաներ չեն դիտվի։ Ավերածություններ չեն լինի»… Նկատառմանը, որ Սպիտակի…

մի բնակիչ նշել է, թե իր ավտոտնակը փլվել է, Նազարեթյանն ասաց. «Ավտոտնակը երևի արդեն կիսախարխուլ է եղել։ 6 բալի դեպքում շենքերը փոքր վնասվածքներ են ստանում»…

Քիչ առաջ ArmDaily.am-ը գրել էր, որ 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում, որին հետևել են նաև մի քանի հետցնցումներ…