ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արգենտինայում մարդու դեմքով հորթ է ծնվել

analitik.am-ը գրում է.

Արգենտինայում գտնվող Վիլյա-Անա քաղաքի բնակիչը նորածին հորթի մասին տեսանյութ է հրապարակել, որի դեմքը նման է մարդու դեմքի։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «The Mirror»-ին…

Կենդանին ծնվել է փոքր քթով և բերանով, իսկ գանգը խիստ դեֆորմացված է։ Նա մահացել է ծնվելուց մի քանի ժամ անց…

Տեղի ֆերմերները զարմացել են, թե որքան է հորթի դեմքը նման մարդու դեմքին…

«Սա հազվագյուտ մուտացիա է, որն առաջացել է մուտագենների, ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական գործոնների ազդեցությամբ,

որոնք փոխել են գենային հաջորդականությունը»,-ասել է փորձագետ Նիկոլաս Մանագոն…