«Ամեն ինչ պարզվեց․ Իրականում ինչու է հեռացվել Վանեցյանը»

Ինչպես արդեն հայտնի է Արթուր Վանեցյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից․․․

Վանեցյանը անդրադարձել էր իր հեռացման մասին որոշմանը․․․ Տեսնենք թե ինչ էր ասել նա և անցնենք առաջ․․․

Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել․․․

Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը․․․

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը․․․

Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են․․․

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում․․․

Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը․․․

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ. Ասել էր Վանեցյանը․ Իսկ հիմա խոսենք բուն թեմայի մասին, որն է վերջինիս ազատման հիմնական պատճառը․․․

Համացանցում, լրատվական հարթակներում էլ այսպես կոչված վերլուծաբան չմնաց, որ կոնկրետ պատճառ չբերի թե ինչու գնաց Վանեցյանը․․․

Ոմանք այդ կապեցի Քոչարյանի գործի հետ, մյուսները Վանեցյանի ինքնակապ հրաժարականի հետ, իսկ ոմանք էլ գնացին ավելի հեռուն՝ ինչ-որ գաղտնի դավադրություններ փնտրելու ճանապարհով․․․

Իրականում սա այն հարցն է, որ մինչև չլինի պաշտոնական կամ քիչ թե շատ հավստի ինֆորմացիա, բոլոր վերլուծություններն էլ կասկածելի են: Շատերն էլ փորձելու են շահարկել այս թեման․․

Որևէ բան հստակ իմանալու համար պետք է առնվազն մի փոքր սպասել․ ժամանակն ամեն ինչ իր տեղտ կգցի․․․