Հայտնի է դարձել, թե ով է փոխարինելու Վանեցյանին. (ՖՈՏՈ)

168.am-ը գրում է.

Արթուր Վանեցյանը հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին…

Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ մասնավորապես ասել է.

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում…

Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են…

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»…

168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է…

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը…

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002-ի հուլիսի 22-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից…