Գրիգոր Աղախանյանը վթարի է ենթարկվել․ (Ֆոտոշարք)

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում…

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Ուստիյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 FA 622 համարանիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝

«Լա Գալլերիա» հագուստի խանութի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 51-ամյա Գրիգոր Աղախանյանին պատկանող Range Rover մակնիշի 55 NN 500 համարանիշի ավտոմեքենային…

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Range Rover-ն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 35 NC 545 համարանիշի ավտոմեքենային…

Niva–ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ…

Կայքը հայտնում է, որ Range Rover-ը պատկանում է հայտնի երգիչ և հաղորդավար Գրիգոր Աղախանյանին…