Զաքիր Հասանովը մարտի դաշտ է կանչում ՀՀ վարչապետին

Ադրբեջանի ՊՆ-ն մարտի դաշտ է կանչում ՀՀ վարչապետին …

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վե՛րջ»…

«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում…

Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ո՛չ»,- հայտարարել է Հասանովը՝ տեղական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում…

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նաև հայտարարել է,

որ Հայաստանը միայն «դատարկ խոսում է, քանի որ Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»: