Սա արդեն զզվելի է դառնում․ Խայտառակություն Վանեցյանի դեմ

Այն ինչ կատարվում է ԱԱԾ նախկին պետի շուրջ, արդեն զզվելի է դառնում․․․

Արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կդառնա ԲՀԿ վարչության անդամ, որը նախորդել է երեկվա Արթուր Վանեցյան-Գագիկ Ծառուկյան մի քանի ժամանոց հանդիպմանը, ինչպես գրել է 1in.am-ը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն Araratnews.am-ի հարցին ի պատասխան ասաց՝  Ծառուկյան-Վանեցյան հանդիպման մասին տեղեկություն չունի…

Ինչ վերաբերում է Վանեցյանի՝ ԲՀԿ անդամ դառնալուն, Արման Աբովյանը հորդորեց հարցն ուղղել վերոնշյալ լրատվականին…

Արթուր Վանեցյանն էլ «168.am»-ի հետ զրույցում հերքել է մամուլի հրապարակումները և հավաստիացրել՝  ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպում չի ունեցել և մանրամասնել է․․․

«Ես իմ համար հանգիստ ընտանիքիս հետ նստած եմ, ինչ ասես գրում են, ամոթ է»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը․․․

– Պարոն Վանեցյան, այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ շրջանառվում․․․

– Դա արդեն գրողներից է պետք հարցել, ումից են պատվեր ստացել, որ նման նյութեր գրեն․․․

– Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր և Գագիկ Ծառուկյանի միջև չի՞ եղել․․․

– Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբևիցե կյանքիս մեջ որևէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն և առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն․․․

– Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ զբաղվել, թե՞ այլ կուսակցություններին անդամագրվելն եք միայն բացառում․․․

– Ես ասում եմ՝ քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս, որի մասին կհայտարարեմ առաջիկայում՝ ըստ անհրաժեշտության, հանգստից հետո․․․

Ես հիմա ընտանիքիս հետ Վրաստանում հանգստանում եմ: Հավելենք, որ տվյալ թերթն ու կայքը պատկանում են “Լուսավոր Հայաստան” կուսակցությունից դուրս եկած պատգամավոր Արման Բաբաջանյանին․ իսկ թե ինու է հրապարակվել նման ակնհայտ ստահոդ տեղեկություն՝ հետևությունները թողնում ենք ձեզ․․․