Երեկ հրազենային վիրավորում ստացած երիտասարդը նոր էր դուրս եկել բանտից. Մանրամասներ

ArmDaily.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Վանաձորում կրակոցներ են հնչել, որի արդյունքում մեկ անձ ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել․․․

ArmDaily.am-ի հետ զրույցում Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանն ասել էր, որ իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, ով վնասվածք ստացել է մարմնի տարբեր հատվածներում․․․

Վնասվել են փափուկ հյուսվածքները, ձախ աչքը, լյարդը, փայծախը, երիկամները․․․

ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ տեղի ունեցածը վենդետա էր։ Հրազենային վնասվածք ստացած երիտասարդը՝ Գևորգ Սահակյանը,

օրերս էր դուրս եկել բանտից, որտեղ 10 տարի պատիժ էր կրել 1 անձի սպանության և 2 անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու համար․․․

Մեզ հայտնի դարձավ, որ երեկ նրան կրակողը եղել է Սահակյանի կողմից սպանված երիտասարդի բարեկամը, ով այդ կերպ փորձել է վրեժխնդիր լինել․․․

Ըստ Datalex տեղեկատվական համակարգի՝ 2009 թվականին Սահակյանը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Էդ. Խառատյանին, Դ. Սիրեկանյանին, Թ. Թեյմուրազյանին: Խառատյանը ստացած մարմնական վնասվածքից մահացել է,

իսկ Դ. Սիրեկանյանը, Թ. Թեյմուրազյանը առողջությանը պատճառված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց․․․