Ուզում էին ձերբակալել Արթուր Վանեցյանին. Ինչ է կատարվել

«Ժամանակ» թերթը գրել է.

Ինչպես արդեն հայտնի է ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ էին եղել․․․

Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ․․․

Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին չէր նշանակվել Կարապետ Դավթյանը, ով, թերթին հասած տե­ղեկություններով, հեղափոխու­թյան օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ նախկին ղե­կավար Արթուր Վանեցյանին,

քանի որ համակարգում հաս­կացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ․․․

Փաշինյանի ու Վանեցյանի կա­պի մասին վերադասներին զե­կուցել է «Չեխիայի Գևոր» մա­կանունով ԱԱԾ Սյունիքի մար­զային վարչության պետ Գևորգ Ներսիսյանը,

ով համարվում է ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գե­ներալ Եսայի Մկրտչյանի հովա­նավորյալը․․․

Գևորգ Ներսիսյանը վաստակել է «Չեխիայի Գեւոր» մականունը ոչ պատահական․․․

Նա մինչ Սյունիքի մարզ տեղա­փոխվելը ԱԱԾ հակահետախու­զության գլխավոր վարչությու­նում բաժնի պետ է եղել եւ սպա­սարկել է տուրիզմը