Նոր մանրամասներ. Փաշինյանի որդուն ծեծել են զորամասում. «Հրապարակ»

hraparak.am-ը գրում է.

Արցախի մեր աղբյուրը ուշագրավ լուր հաղորդեց մեզ, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասում պատմության մեջ է ընկել…

Նա որոշել է, որ ինչպես իր հայրն է Հայաստանում «կարգուկանոն» հաստատում, այնպես էլ ինքն է պարտավոր իր ծառայած զորամասում կարգուկանոն հաստատել…

Եւ սկսել է աջ ու ձախ խելք ու խրատ սովորեցնել զինծառայողներին, անգամ սպայակազմին…

Դիտողություններ է արել խոհարարներին, կարգազանց զինվորների մասին տեղեկացրել է զորամասի ղեկավարությանը եւ այլն…

Մի խոսքով, չգրված կանոններ է խախտել, ինչը վրդովվեցրել է ծառայակիցներին։ Եւ նրանցից մեկը Աշոտ Փաշինյանին ծեծի է ենթարկել…

Մեզ ասացին, որ վիճաբանությունը եղել է գրող-հրապարակախոս Զորի Բալայանի թոռան հետ, որը Աշոտ Փաշինյանի հետ ծառայում է նույն զորամասում…

Մենք կապվեցինք Զորի Բալայանի հետ։ Նա հաստատեց, որ իր թոռն ու վարչապետի որդին համածառայակիցներ են․

«Մի քիչ հեռու են միմյանցից, որովհետև մեկը մյուսից կես տարով շուտ է եկել, բայց տեղում միասին են»,- ասաց նա…

Հարցրինք, իսկ նրանց միջեւ վիճաբանություն եղե՞լ է․

«Իմ թոռնիկը արդեն 16 օր է, ինչ հիվանդանոցում է, ես անընդհատ իր մոտ եմ գնում, դրանից առաջ էլ է եղել պոլիկլինիկաներում»…

Երբ պնդեցինք, որ մեր աղբյուրները վկայում են, որ նման միջադեպ եղել է, պարոն Բալայանը չհերքեց․

«Եթե նման բան եղել է, ուրեմն մի կես տարի առաջ է եղել, բայց հիմա ինքը հիվանդանոցում է»…