Մեր հերոսները անտառների միջով են փախչել. ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդ. մանրամասներ

armdaily.am-ը գրում է.

Հիշեցնենք , որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյուդելանժը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղին»…

Հայաստանի FAF-ի ակտիվիստները խաղի ընթացքում անօդաչու թռչող սարքի օգնությամբ մարզադաշտում բարձրացրել են Արցախի դրոշը, ինչից հետո խաղը դադարեցվել էր…

Բելգիայում ապրող մի խումբ երիտասարդներ երեկ դարձել էին համացանցի «հերոսները»…

Նրանք Արցախի դրոշը ադրբեջանական «Քարաբաղի» ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ Արցախի բարձրացրած օդում բարձրացրած ակցիայի հեղինակներն են…

ArmDaily.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից Վարդան Վարդանյանը նշեց, որ դժվարություններ ունեցել են ակցիան իրականացնելիս.

«Մենք ավելի շատ դժվարությունների էինք սպասում: Գնացինք, տեղում բախտներս բերեց, մի դատարկ տուն կար՝ ստադիոնի հետևը, մտանք տուն, բարձրացանք դրա տանիքը ու այնտեղից դրոշը մտցրեցինք դաշտ»…

Վարդանյանը նշեց, որ դժվարություններ ավելի շատ եղել են ակցիան իրականացնելուց հետո.

«Երբ դրոշը հետ բերեցինք-դրեցինք մեքենան, ոստիկանությունն արդեն ամբողջովին շրջափակել էր ստադիոնը,

բայց բախտներս բերեց, մեզ չբռնեցին, անտառների միջով կարողացանք փախչել»…

Ակցիայի մասնակցի խոսքով՝ ակցիայի նպատակը ցույց տալն էր, որ Ղարաբաղը Հայաստանինն է, ոչ թե՝ Ադրբեջանինը.

«Եվ ես կարծում եմ՝ ակցիան շատ լավ ստացվեց: Մենք սպասում էինք լավ արձագանքի, բայց այսքան շատ՝ ոչ: Առավոտից զանգում ու գրում են, լավ խոսքեր ասում: Եվրոպայով մեկ, նաև Ադրբեջանում շատ տարածվել է մեր ակցիան»…

Վարդան Վարդանյանը հույս հայտնեց, որ տեղի իշխանությունների ու կազմակերպիչների հետ խնդիրներ չեն առաջանա…