Ողբերգական լուր. Հայազգի հոկեյիստ 29 ամյա Սամվել Մնացյանը մահացել է

armlink-ը գրում է.

29 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոկեյիստ Սամվել Մնացյանը…

Սամվելը խաղում էր ռուսաստանյան «Սիբիր» հոկեյի հավաքականում…

Երկար ժամանակ նա քաղցկեղով հիվանդ էր և քիմիաթերապիաներ էր ընդունում…

Ուռուցքը հոկեյիստի մոտ հայտնաբերվել էր մեկ տարի առաջ…

Գերմանիայում հաստատվել էր ախտորոշումը, և Սամվելը սկսել էր բուժման ընթացքը…

«Սիբիր»-ը մեծ հույսեր էր կապում Սամվելի հետ և հավատում էր նրա ապաքինվելուն…

Մնացյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ավանգարդ-2»-ում, «Օմսկի բազեներ»-ում,

Ղազախստանի «Առլանում», «Բարիս», «Նևթիխիմիկ», «Մոլոտ-Պրիկամիե», «Նևթիանիկ», «Ադմիրալ» և «Սիբիր» ակումբներում…

Ցավակցություն ենք հայտնում Սամվելի ընտանիքին և հարազատներին…