«Վերջապես». Մարիամ Փաշինյանի նախագիծը՝ WCIT 2019-ում

«Հրապարակ. թերթը գրում է. «ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ ներկայացված ամենածավալուն նախագծերից մեկը՝

«Դիջիթեյն» ընկերության (Տոտո գեյմինգ) դուստր ձեռնարկության հսկայական շենքի նախագիծն է, որը պատրաստվում են կառուցել ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ․․․

Շենքը նախատեսված է ստարտափներին անհատույց տարածքներ տրամադրելու համար։ Այս ծավալուն շինարարությունը Մարիամ Փաշինյանի ծրագիրն է․․․

1 տարի 2 ամիս առաջ ընկերությունում աշխատանքի անցած վարչապետի դուստրը հասցրել է այնքան հաջողությունների հասնել, որ նրան նման պատասխանատու աշխատանք են վստահել․․․

Մարիամը երեկ ՏՏ համաժողովից նկարներ էր տեղադրել, ծրագրի մակետին կից գրառում արել՝ «Վերջապես»․․․

Հիշեցնենք, որ Մ․ Փաշինյանը զուգահեռաբար զբաղվում է նաեւ «Հայկական ժամանակ» թերթով և ակտիվորեն գրառումներ անում իր ֆեյսբուքյան էջում»․․․

Հավելենք, որ այդ համաժողովին քիչ առաջ ելույթ ունեցավ նաև Քիմ Քարդաշյանը