Ինչ վիրահատության է ենթարկվելու Քոչարյանը առաջիկայում. մանրամասներ

168.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ատավոտյան կրկին տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն…

168.am-ի տեղեկությունը հաստատեց ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը…

«Ռոբերտ Քոչարյանն այսօր առավոտյան է տեղափոխվել բժշկական կենտրոն,

իսկ այնտեղ մնալու ժամկետների մասին որևէ հստակ բան այս պահի դրությամբ չեմ կարող հայտնել»,-ասաց Նավիկյանը…

Նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, Քոչարյանն այսօր կալանավայր չի տեղափոխվի,

քանի որ պետք է ենթարկվի վիրահատական միջամտության…

Հիշեցնենք, որ ավելի վաղ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էր հայտնել,

որ Ռոբերտ Քոչարյանը չի բացառվում, որ առաջիկա օրերին ենթարկվի ոչ բարդ վիրահատության…