Ինչպես վարչապետն «անհարմար» դրության մեջ հայտնվեց. Պարոն Փաշինյան, բայց իմ երեխան աղջիկ է

armdaily.am-ը գրում է.

Օրեր առաջ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն «անհարմար» իրավիճակում է հայտնվել…

Բանն այն է, որ ընտանիքի հետ քայլելիս, Աբովյան փողոցում վարչապետը մոտեցել է մոր հետ կանգնած 3-ամյա աղջիկ երեխային, շոյել երեխայի գլուխը ու ասել.

«Ինչ սիրուն տղա է», ինչին ի պատասխան երեխայի մայրն ասել է.

«Պարոն վարչապետ, բայց իմ երեխան աղջիկ է»…

Հայտնվելով «անհարմար» դրության մեջ վարջապետը ժպտացել է ու արձագանքել.

«Ուրեմն շատ սիրուն աղջիկ է»…

Նշենք, որ երեխան թեև կարճ մազեր է ունեցել,

բայց հագին եղել է շրջազգեստ, իսկ ականջներին՝ ականջօղ…