Վերջապես. Պաշտոնական Արցախի կոշտ արձագանքը Վիտալի Բալասանյանին

«Դա պարոն Բալասանյանի անձնական կարծիքն է և որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության դիրքորոշման հետ…

Նա այդպես է մտածում: Ես չեմ ուզում մտնել ո՛չ բանավեճի մեջ, ո՛չ էլ այլ բան ասել…

Կարծում եմ՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր միասնականությունն ուժեղանա և ոչ թե պառակտվի…

Անընդունելի եմ համարում ցանկացած վիրավորանք, անհիմն հայտարարություն, գաղափարներ, որոնք խարխլում են Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը…

Առավել ևս Արցախից հնչող բոլոր գաղափարները պետք է լինեն կրկնակի-եռակի հավասարակշռված, որովհետև Արցախը բոլորիս համար սրբություն է…

Ոչ մեկ իրավունք չունի խարխլել մեր միասնականությունը՝ անկախ նրանից, թե ասողն ո՞վ է, ի՞նչ ճանապարհ է անցել, ի՞նչ պաշտոն ունի կամ չունի, կամ ի՞նչ դիրք է զբաղեցնում».

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Վիտալի Բալասանյանի աղմկահարույց հարցազրույցին,

ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը…

Նա նշեց, որ իր մոտեցումը որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ այն է, որ եթե անգամ կա քննադատություն, պետք է լինի առողջ, կառուցողական…

Անընդունելի են ատելություն սերմանելը, հայհոյանքը, անեծքները…

«Միայն մի բան հստակ կարող եմ ասել՝ որևէ մեկը ցանկացած մեկի հանդեպ վիրավորական արտահայտություններ անելու իրավունք չունի…

Եթե կա մեղադրանք, ապա այն պետք է փաստարկված լինի»,-ամփոփեց Բաբայանը…