ՑՆՑՈՂ. Քիմի քույրը ցույց է տվել իր Հայաստանի զինանշանի տեսքով նոր զարդը. (ՖՈՏՈ)

news.am-ը գրում է.

«Քարդաշյանների ընտանիք» հեռուստանախագծի հայտնի աստղեր Քիմ եւ Քորթնի Քարդաշյաններն այս օրերին գտնվում են Երեւանում…

Իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաքում Քարդաշյանները հագեցած օրեր են անցկացրել՝

հասցրել են մկրտել երեխաներին, Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել WCIT համաժողովին,

իսկ այսօր ընտանիքը մեկնել է Գառնի…

Թեեւ նրանց կրտսեր քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Հայաստանում չէ,

նա նոր հրապարակմամբ հիշատակել է իր հայկական արմատների մասին…

Աստղն Instagram-յան էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել,

որում ՀՀ պետական զինանշանի տեսքով զարդ է պատկերված…

Աստղը հրապարակումը չի մեկնաբանել…

35-ամյա Քլոե Քարդաշյանը 2015թ.-ին եղել է Հայաստանում…

Քարդաշյան քույրերն այցելել են նաեւ Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին…